top of page

«Հույս ունեմ, որ ՀՀ ՊՆ-ում ու ԱԳՆ-ում վերջապես քնից կարթնանան»․ Տ․ Հայրապետյան

Mar 31, 2024
1 min read

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ևս մեկ անգամ փաստում է․ Ադրբեջանը փորձելու է լարել իրավիճակը։Հայտարարության տեքստում նշված է, թե իբր նկատել են հայկական կողմից «կենդանի ուժի, զրահատեխնիկայի, հրետանային կայանքների, ինչպես նաև այլ ծանր հրաձգային զինատեսակների կենտրոնացում և Հայաստանի զինված ուժերի զորքերի ինտենսիվ տեղաշարժ»։«Զգուշացնում ենք, որ հայկական զինված ուժերի կողմից Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի ցանկացած փորձ ադրբեջանական բանակի կողմից վճռականորեն կճնշվի։Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ իրավիճակի սրման և ցանկացած հնարավոր սադրանքի ողջ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է Հայաստանի և նրա հովանավորների վրա», ասված է հայտարարության մեջ։Հույս ունեմ, որ ՀՀ ՊՆ-ում ու ԱԳՆ-ում վերջապես քնից կարթնանան ու համապատասխան հայտարարություններով հանդես կգան, կարևոր է այս ամենը կանխել, այլ ոչ թե սպասել, թե Ադրբեջանը երբ կգնա գործողության ու նոր զանգել մայրաքաղաքներ։ Ընդ որում, ասեմ, որ բաց աղբյուրներից պարզ չէ նաև, թե որ ուղղությունն է Բաքուն որպես թիրախ ընտրելու»։

1/3638
bottom of page