top of page

3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են Ծափաթաղում, այս պահին որեւէ նորություն չկա

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree


3-ամյա Տիգրանի որոնումները շարունակվում են Ծափաթաղում, այս պահին որեւէ նորություն չկա, այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ժամը 18.00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16.30-ի սահմաններում կորել է։

Որոնողական աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և մարզի Համայնքային ոստիկանության հինգ բաժիններից՝ շուրջ 150, և Փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։

Որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։

3-ամյա Տիգրան Օգանեսովի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը)։

Այս առնչությամբ ՆԳՆ–ն հայտարարություն է տարածել, որտեղ նշված է. «Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։ Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։

Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում»,- նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

bottom of page