top of page

Այս իշխանություններն անցել են արդեն բռնապետական, ավտորիտար գործողությունների. Մարգարիտ Եսայան

  • Writer: Lilit
    Lilit
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Ակնհայտ է, որ այս իշխանությունները վախենում են իրական ժողովրդավարությունից․ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը՝ անդրադառնալով Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալությանը։

«Դավիթ Համբարձումյանն այն քիչ համայնքապետերից է, որ արդար ընտրությունների արդյունքում ընտրվել է, սիրված գործիչ է։ Այս իշխանությունները ընտրություններից առաջ փորձելու են բոլոր ընտրված համայնքապետերի, հասարակության շուրջ վախի մթնոլորտ ձևավորել, այդ թվում՝ նաև Էջմիածնի ընտրություններից առաջ։ Անսպասելի չէ այս պահվածքը, անսպասելի չէ, որ այս իշխանություններն անցել են արդեն բռնապետական, ավտորիտար գործողությունների»,- ասաց նա։

bottom of page