top of page

«Արթիկ» ՔԿՀ-ի «դեբոշի» պատճառով պետը հրաժեշտ է տվել պաշտոնին․ «Հրապարակ»

  • Writer: Lilit
    Lilit
  • 5 hours ago
  • 1 min read
ree




«Հրապարակ» թերթը գրում է․   ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, բառի բուն իմաստով՝ քաոս է։ Օրերս «Արթիկ» ՔԿՀ-ում բունտ էր։ Քրեական ենթամշակույթ կրող 3 դատապարտյալի տեղափոխել էին այլ ՔԿՀ-ներ, որից հետո կալանավորներն անհնազանդության էին դիմել։

ՔԿԾ-ն պարզաբանում տարածեց, որ «Արթիկ» ՔԿՀ-ում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների եւ կահույքի դուրսբերման աշխատանքները ազատազրկվածների մոտ առաջացրել են դժգոհություններ։ Տեղեկացանք, որ պաշտոնանկ է արվել ՔԿՀ պետ, արդարադատության գնդապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Նա 2024 թ. մայիսին էր նշանակվել։ Սակայն Սրբուհի Գալյանի ընկերուհին՝ ՔԿԾ պետ Ծովինար Թադեւոսյանը, կրքերը հանդարտեցնելու համար պաշտոնանկ է արել նրան։ Որոշ տեղեկություններով, նոր պետ է նշանակվելու՝ «Սեւան» ՔԿՀ-ի պետ Արտակ Ղազարյանը



bottom of page