Սևան քաղաքում «Toyota»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ օգնության են հասել փրկարարները
- Lilit

- Mar 26, 2024
- 1 min read

Մարտի 26-ին, ժամը 18։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ֆրանսիական փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել արգելափակումից։




















