top of page

Ա՛յ կարգալույծ եղած տրյապկի փալաս, դու ո՞վ ես, որ մեր վրա մարդ բերես ու օծյալ Վեհափառի դեմ դուրս գաս. Խաչիկ Մանուկյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 6 hours ago
  • 2 min read

ree

Եթե մի անգամ էլ վերաշնչավորեն պարտության սիմվոլներին իմ երկրում, այս երկիրը կվերանա, այլևս չի լինի։ Վաղարշապատում նախընտրական քարոզչության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց  Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՔՊ–ն վերարտադրվի Վաղարշապատում։

«Հայաստանում ամեն ինչը տապալել են, բայց էլի առաջադրվում են։ ՔՊ պարագլուխները հասկացել են, որ ամբողջ ծրագիրը տանուլ են տվել, նրանք հասկացել են, որ կեղծ օրակարգի մեջ են, որ իրենց խաբել է Արևմուտքը, թե պատերազմը չպիտի լիներ, պատերազմն էլ եղավ։ Մարդը  գնաց հայտարարեց, որ Արցախը Հայաստան է և վերջ, հետո հայտարարեց, Ադրբեջանի մաս է։ Գյուղական համայնքներից մեկում մի նիկոլական մոտեցավ, փրփրած խոսում էր, ասում էր՝ ո՞նց, դու Նիկոլին բան ես ասում։ Ես ասացի դու ո՞ր Նիկոլի կողմնակիցն ես, այն, որի համար Արցախը Հայաստան էր, թե նրա, որի համար Ադրբեջան է։ Դու քո համար մի հատ դա էլ ճշտի, որի կողմնակիցն ես, այն որ ասում էր՝ արագաչափերը հանեք, թե այն, որ արագաչափերը ավելացնում է։

Սրանք ամբողջ ժողովրդին խաբել են, կոտորել են, հիմա էլ տանում են հերթական պատերազմների։ Այսօր ամբողջ ՔՊ-ն հիացմունք է ապրում, ասում են՝  մենք Ադրբեջանով ցորեն ենք ներկրելու, այս ժողովուրդն էլ հիացել է։ Ավելի շատ ադրբեջանցիներն են ուրախացել, որ այդ խաբեությունն էլ աշխատեց, որ հիմա մենք հասկանում ենք շարունակության մեջ ինչեր կլինի։

Իրենք մեղավոր չեն այլևս, որովհետև այս պարտվածներին վերաշնչավորել ենք մենք, ընտրողներս։ Թող դադարի հայ ազգը Նիկոլին լսել և այդ սուտը կվերանա»,– հայտարարեց Խաչիկ Մանուկյանը։

Խոսելով կարգալույծ արված Տեր Արամ քահանայի մասին, նա հայտարարեց. «Մի քահանա, որը ինձ համար ինքնասպանված էր, մինչև դեռ կարգալույծ անելը, դա ինձ համար ինքնասպանվեց։ Եթե որևէ հոևորական օծյալ Վեհափառի դեմ է դուրս գալիս, նա ինքնասպանված է, և այդ ինքնասպանվածը այսօր հաթաթա է տալիս հայ ժողովրդին, ասում է՝ 10 հազար կբերեմ ձեր վրա։ Արա, ինքնասպանված դուխով տրյակի փալաս, դու ո՞վ ես, որ մեր վրա մարդ բերես, և հլը հոխորտաս, թե այսքան հազար կբերեմ։ Այդքան հազարը տար քո հոգևոր հուղարկավորությանը, այ կարգալույծ եղած քահանա։ Եվ հերիք է թույլ տանք, որ այդ ամեն մի ողորմելի գոյանք դուրս գա ու մայր աթոռի վրա հարձակումներ գործի»։

Նշենք, որ Վաղարշպատում ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 16–ին; Քարոզարշավը սկսվել է այսօր։

1/2913
bottom of page