top of page

Արքայազն Ուիլյամը ցանկանում է ընտանիքին զրկել թագավորական տիտղոսներից․ The Daily Beast

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 22
  • 1 min read

ree

Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Ուիլյամը մտադիր է թագադրումից հետո արմատապես վերափոխել միապետության ինստիտուտը: Այս մասին հայտնում է The Daily Beast պարբերականը, փոխանցում է gazeta.ru-ն։

Այսպիսով, նա որոշել է թագավորական տիտղոսներից զրկել բոլոր հարազատներին, որոնք չեն կատարում պաշտոնական պարտականությունները։

«Ուիլյամը կոչումներից կզրկի թագավորական ընտանիքի բոլոր չաշխատող անդամներին»,-ասել է աղբյուրը:

Հրատարակությունը պնդում է, որ Ուիլյամի թագադրումից հետո արքայադուստրեր Եվգենիան և Բեատրիսը, ինչպես նաև արքայազն Հարրին և նրա երեխաները կկորցնեն «Ձերդ Թագավորական Մեծություն» տիտղոսը։

Այնուամենայնիվ, եթե բրիտանական գահի ժառանգորդը իսկապես մտադիր է իրականացնել նման փոփոխություն, նա պետք է նոր արտոնագրային նամակներ հրապարակի, որոնք արմատապես կփոխեն բրիտանական օրենսդրությունը։

Ըստ գործող օրենսդրության՝ անհնար է թագավորական ընտանիքի անդամներին զրկել արքայազնի կամ արքայադստեր տիտղոսներից։

1/3025
bottom of page