Աշխատանքից ազատվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը
- Lilit
- 3 hours ago
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարը ազատվել է աշխատանքից։
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Էդգար Արմենի Հովսեփյանին 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։