Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊ-ական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը. Մանթաշյան
- Lilit
- 10 hours ago
- 1 min read

Ընտրապայքարի առաջին իսկ րոպեներից ՔՊական անօրինությունն ու բեսպրեդելը հատում են թույլատրելիի սահմանը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Մանթաշյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «ԿԸՀ և տարածքային ընտրական հանձնաժողովը հատուկ, նիստի ժամանակ, զգուշացրել է, որ որևէ թեկածուի կողմից պատերին պաստառներ փակցնելը արգելվում է, սակայն, ինչպես տեսնում ենք, արգելքները միայն այլախոհներին են վերաբերվում, իսկ ՔՊ թեկնածուն ապականում է քաղաքի պատերը:
Նշեմ նաև, որ օրեր առաջ էջմիածնում հայտնվել է նոր գովազդային վահանակների կազմակերպություն կամ անհատ, որի հետ որևէ կերպ հնարավոր չի լինում կապ հաստատել, իսկ թե ով է նրանց թույլտվություն տվել քաղաքում նոր գովազդային պլատֆորմներ ստանալ, կհասկանանք առավոտյան, երբ դրանց վրա բնականաբար կփակցվեն իշխանության թեկնածուի նկարները:
Հիմա տեսնեն վերահսկող մարմիններից համայնքապետարանի և ոստիկանության լղոզված պատասխանները»։
Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։
Ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական ուժ։
Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16-ին։