top of page

Վաղարշապատում ձևավորելու ենք նոր իշխանություն՝ բացառելով ՔՊ-ի հետ համագործակցությունը․ Սոս Հակոբյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 10 hours ago
  • 1 min read

ree

Վաղարշապատի ընտրություններում «Հայրենիք» կուսակցությունը 8-րդ համարի ներքո է։ Կուսակցության գործադիր մարմնի անդամ Սոս Հակոբյանն ասաց, որ լավ թիվ է։ Ութը քրիստոնեության խորհրդաբանությամբ նոր կյանք է խորհրդանշում․ ութերորդ օրը սկսվեց նոր կյանքը, իսկ Վաղարշապատում, Հակոբյանի խոսքով, թիվը խորհրդանշում է իշխանափոխություն․

««Հայրենիք» կուսակցությունը հաղթելու օրակարգով է հանդես գալիս։ Ձևավորելու ենք նոր իշխանություն Վաղարշապատում՝ բացառելով ՔՊ-ի հետ, քաղաքական իմաստով, համագործակցությունը։ Դա անգամ ավելորդ է ասել։



Հիմնական քարոզչական աշխատանքն առջում է՝ Խաչիկ Մանուկյանի գլխավորությամը։ Նա դրական մարդ է՝ բարոյական բարձր արժեքներով, հանրության տարբեր շերտերի կողմից հարգված։ Հպարտ ենք, որ ցուցակի առաջին համարում այդպիսի մարդ ունենք»։

 Հակոբյանը հավատացրեց՝ թիմն անելու է ամեն ինչ, որ արժանանա Վաղարշապատի բնակիչների վստահությանը։

1/2904
bottom of page