«Մեր ձևով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայր Աթոռ, որ ցույց տանք, որ Էջմիածինն անպաշտպան չէ. Նարեկ Կարապետյան
- Lilit
- 15 minutes ago
- 1 min read

«Մեր ձևով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայր Աթոռ, որ ցույց տանք, որ Էջմիածինը անպաշտպան չէ: Այս մասին ԱԱԾ-ի շենքի մոտ հայտարարել է Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի աջակցություն կալանավորված Սամվել Կարապետյանի և հոգևորականների:
Ելույթ ունեցողներին իրենց խոսքում ընդգծել են եկեղեցին պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև ընդգծել, որ երկրում այլևս չպետք է քաղբանտարկյալներ լինեն:
Հանրահավաքի մասնակիցներն այնուհետև երթով շարժվել են ԱԱԾ-ի շենքի մոտ: