top of page

Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել «Մեր ձևով» կուսակցության ղեկավարի պաշտոնը

  • Writer: Lilit
    Lilit
  • 4 hours ago
  • 1 min read
ree

Երբ «Մեր ձևով» շարժումն առաջիկայում դառնա կուսակցություն, գործարար Սամվել Կարապետյանն այդ պահից սկսած պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը։ ՀՀ ազգային անվտանգության շենքի մոտ այս մասին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը` նշելով, որ այդ մասին Կարապետյանն իրեն ասել է այսօր առավոտյան։



«Սամվել Կարապետյանը «Մեր ձևով» ժողովրդական շարժման` առաջիկայում կուսակցություն դառնալու պահից պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը»,– ընդգծեց նա։


Նրա այս հայտարարությանը հաջորդեցին «Ազատություն», «Սամվել» վանկարկումները։

1/2904
bottom of page