Պլանային դադարեցումներ․ գազ չի լինելու առավոտից երեկո հոկտեմբերի 20-ին
- Lilit
- 8 hours ago
- 1 min read

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սայաթ-Նովայի, Հակոբյան, Կամոյի, Այվազովսկու, Արաբկիր, Զ․Անդրանիկի, Լագեր, Ռ․Մելիքյան, Մուրացանի և Նաիրի փողոցների գազասպառողների,
ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Մեծ Պարնի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։