top of page

Հազիվ թե բնակչությանը վախեցնելը լավագույն միջոցն է․ Զախարովան՝ Փաշինյանի խոսքերի մասին

Mar 20, 2024
1 min read

Դժվար թե սեփական բնակչությանն ահաբեկելը Հայաստանին ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։

Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Պետք է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական ձևով, դրա մեխանիզմը կա՝ դա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովն է։ Մենք պատրաստ ենք օգնել այդ աշխատանքին՝ հաշվի առնելով մեր փորձը։ Աշխատանքը պետք է իրականացվի այդ կառույցի շրջանակում՝ վերը նշված սկզբունքների հիման վրա»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այն, ինչ հնչեցրել է Հայաստանի վարչապետը, որևէ կերպ չպետք է ասոցացվի Ռուսաստանի հետ, դա բացառապես այն է, ինչ երկրի ղեկավարությունը որոշել է՝ շփվելով Արևմուտքի հետ:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ հնարավոր է մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը։

1/3638
bottom of page