top of page

ԱԺ-ն 20 հարցից բաղկացած օրակարգը սպառեց մեկ օրում. այսօր տեղի ունեցան միայն քվեարկությունները

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 20, 2024
  • 1 min read
ree

Ազգային ժողովը օրակարգում ընդգրկված բոլոր 20 հարցերը կարողացավ քննարկել մեկ օրում: Այսօր խորհրդարանը միայն հավաքվել էր, որպեսզի քվեարկի քննարկված նախագծերը, որոնք բոլորն էլ ընդունվեցին:

Հատկանշական է, որ երեկ ԱԺ վերջին նիստը հայտարարությունների ժամ էր, ինչը նշանակում է, որ բոլոր օրինագծերը մինչ այդ արդեն քննարկվել էին:

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Հիշեցնեմ, որ քվեարկությունները կավարչտենք, ապա կհանդիպենք նորից 16.30-ին կառավարության հետ հարցուպատասխանի համար»:


1/3058
bottom of page