Մ-20 ԱԱ․ Մուսիկյանը, Բեգոյանն ու Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար
- Lilit

- Aug 19
- 1 min read

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներ կպայքարեն բրոնզե մեդալների համար։
Արման Մուսիկյանը (65 կգ) հաղթեց սփոփիչ գոտեմարտում և բրոնզե մեդալի համար կպայքարի ուկրաինացի Բորոհանի հետ:
Բրոնզե մեդալի համար գոտեմարտեր կանցկացնեն նաեւ Սարգիս Բեգոյանն (61 կգ) ու Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ)։




















