«Պատմական արդարության» քողի տակ․ Բաքուն չի հրաժարվում Հայաստանի նկատմամբ իր հավակնություններից
- 2 hours ago
- 1 min read

Բաքվում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են պատգամավորներ, գիտական շրջանակների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում կրկին առաջ է մղվել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հայեցակարգը, որի տակ Ադրբեջանում նկատի ունեն Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Մասնակիցները հայտարարել են համապատասխան «Վերադարձի հայեցակարգի» իրականացման անհրաժեշտության մասին՝ այն ներկայացնելով որպես «պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնման հարց»։
Նմանատիպ հայտարարությունները ցույց են տալիս Հայաստանի նկատմամբ Բաքվի շարունակվող տարածքային և պատմական հավակնությունները, ինչը հակասում է ադրբեջանական իշխանությունների կողմից հռչակված խաղաղության օրակարգին և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման կուրսին։




















