ՀՀ-ն իր ԱԽ քարտուղարին ուղարկում է Ուկրաինային նվիրված համաժողովի՝ ընդգծելով Երևանի հեռանալը ՌԴ-ից. Bloomberg
- 3 hours ago
- 1 min read

Հայաստանն իր Անվտանգության խորհրդի քարտուղարին ուղարկում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված համաժողովի՝ ընդգծելով Երևանի հեռանալը Ռուսաստանից՝ Մոսկվայի կողմից իր դաշնակցի վրա տնտեսական ճնշման աճի ֆոնին, գրում է Bloomberg-ը։
Երեքշաբթի օրը նրա գրասենյակից հայտնեցին, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 24-25-ը կմեկնի Լեհաստանի Գդանսկ՝ հավաքին մասնակցելու համար։ Լեհաստանի և Ուկրաինայի համատեղ կազմակերպած ֆորումը, ինչպես սպասվում է, կհավաքի մոտ 100 երկրների պատվիրակությունների։
Կայքը նշում է, որ այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում՝ Հայաստանին պաշտպանելու Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումների ազդեցությունից, այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը արագացնում է Բրյուսելի հետ կապերը խորացնելու ջանքերը։
Պարբերականը հիշեցնում է, որ Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկող մարմինը սկսել է սահմանափակել Հայաստանից ներմուծումը մայիսի 30-ին, իսկ ավելի ուշ ընդլայնել է այդ միջոցառումները՝ ներառելով հայկական սննդամթերքի, ծաղիկների, ալկոհոլային խմիչքների, սերմերի և պարարտանյութերի մեծ մասը։
«Հայաստանը, որի տնտեսությունը մեծապես կախված է Ռուսաստանի հետ առևտրից, սահմանափակումները պայմանավորել է քաղաքական դրդապատճառներով։
Առևտրային վեճը ստվերեցին Հայաստանի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները, որոնք լայնորեն դիտվում էին որպես Փաշինյանի՝ եվրոպամետ ուղու աջակցության փորձություն: Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ապահովեց ձայների 49.81%-ը և երրորդ ժամկետը՝ հաղթելով ռուսամետ ընդդիմությանը։
Կրեմլը զուգահեռ է անցկացրել Հայաստանի եվրոպական նկրտումների և Ուկրաինայի միջև։ Նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին զգուշացրեց․ «Երևանը պետք է հաշվի առնի որոշ հանգամանքներ, որոնք կարևոր են և՛ մեզ համար, և՛ մեր գործընկերների համար»»։




















