Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան
- 11 hours ago
- 1 min read
Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանությունների առաջ։ Եվ դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։
«Այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին այսօր հայտարարել է, թե այսպես կոչված « «Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի» ։
Այս հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի իրական նպատակները և հերթական անգամ փաստում է, որ գործող իշխանությունը հայ ժողովրդի հետ անկեղծ չէ ու թաքցնում է իրականությունը»,-գրել է նա:






















