top of page

Միացյալ Նահանգները դեռ չի տեսել Ռաֆահը տարհանելու Իսրայելի ծրագրերը. Բլինկեն

  • Writer: Lilit
    Lilit
  • Mar 15, 2024
  • 1 min read
ree

Միացյալ Նահանգները դեռևս չի տեսել իսրայելական պլանները՝ պատշաճ կերպով Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից պաղեստինցի խաղաղ բնակիչներին տարհանելու և նրանց համապատասխան օգնություն ցուցաբերելու ծրագրերը:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պետք է տեսնենք հստակ և իրագործելի ծրագիր՝ ոչ միայն քաղաքացիական անձանց վտանգի գոտիներից դուրս բերելու, այլ նաև ապահովելու, որ նրանք ստանան պատշաճ խնամք, ապաստան, սնունդ, բժշկական օգնություն և հագուստ, երբ նրանք ապահով լինեն:

Մենք դեռ նման ծրագիր չենք տեսել»,- ասել է նա։

1/3058
bottom of page