top of page

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու դին

Mar 14, 2024
1 min read

Մարտի 13-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրում՝ երկաթգծի մոտ, դիակ կա:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Ջրառատ բնակավայրում՝ երկաթգծի հարակից դաշտամիջյան հատվածում, հայտնաբերել է տղամարդու նեխած դիակ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ այն 2023 թ. դեկտեմբերի 7-ից ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Արկադյա Հարությունյանի դիակն է:

Քրեական վարույթը շարունակվում է:

1/3638
bottom of page