«Վանաձոր» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից
Mar 13, 2024
1 min read

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ, Արդարադատության գնդապետ Մանուկ Պողոսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես տեղեկանում ենք Արդարադատության նախարարությունից, նա ազատվել է նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով։
Հիշեցնենք, որ Մանուկ Պողոսյանը ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ էր նշանակվել 2023թ. փետրվարի 24-ին։
Մինչ այդ նա 2020թ. փետրվարի 19-ից զբաղեցնում էր ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, իսկ 2022թ. մարտի 15-ից՝ «Գորիս» ՔԿՀ պետի։




















