Search
Ինչ ռեկորդ է սահմանել Թրամփը
- Lilit
- Apr 19
- 1 min read
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին 100 օրվա ընթացքում երկրում ավելի շատ արտակարգ դրություններ է հայտարարել, քան որեւէ այլ նախագահ Ամերիկայի ժամանակակից պատմության մեջ։ Այս մասին գրել է Ахіоѕ-ը։
Թրամփը դիմել է արտակարգ դրություն մտցնելուն, որպեսզի հարյուրամյակի ընթացքում ամենաբարձր մաքսատուրքերը մտցնի, արագացնի էներգիայի և օգտակար հանածոների արդյունահանումը և ռազմականացնի դաշնային հողերը հարավային սահմանին։
Իրավաբանները մտահոգվում են, որ, բացի դատական համակարգի վրա հարձակումներից, Թրամփը կօգտագործի անորոշ ձևակերպված օրենքները, որպեսզի փորձի խախտել ուժերի սահմանադրական հավասարակշռությունը։