top of page

Թբիլիսյան խճուղում բախվել են «Infiniti»-ն ու «Opel»-ը. վիրավոր կա

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 18
  • 1 min read

Երեկ՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Հայկ Բ.-ի վարած «Infiniti» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 38-ամյա Համո Ա.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

1/2670
bottom of page