top of page

Մակրոնը հետաձգում է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա

Mar 11, 2024
1 min read

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգում է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում դաշնակիցների հետ տարաձայնությունների պատճառով:

Այս մասին գրում է Politico պարբերականը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի առաջնորդը չեղարկել է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա՝ դաշնակիցների հետ հարաբերություններում լարվածության պատճառով։

Նշվում է, որ Մակրոնն այժմ ցանկանում է «անհրաժեշտ ժամանակ հատկացնել» դաշնակիցների հետ բանակցությունների համար, որպեսզի «շոշափելի արդյունքներով» այցելի Ուկրաինա:

1/3638
bottom of page