Խուզարկել են Ռուբեն Վարդազարյանի տունը, ամառանոցը, ավտոտնակը
Mar 6, 2024
1 min read

Իրավապահները խուզարկել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանը, ամառանոցը և ավտոտնակը։ Թե ինչ քրեական վարույթի շրջանակներում են իրավապահները խուզարկություններ իրականացնել՝ դեռևս հայտնի չէ։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում չեն հերքել, որ խուզարկություններ են կատարվել՝ նշելով, որ չեն մեկնաբանում։




















