top of page

ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 21, 2024
  • 1 min read

Անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հարցում Հայաստանի և Ադրբեջանի միջև պաշտոնական համագործակցություն չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ մեկնաբանելով Բաքվում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը:


«Այս թեմայով շփումները եղել են միայն երկու երկրների հասարակական կազմակերպությունների մակարդակով»,– նշել են նախարարությունից։


Հիշեցնենք՝ Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին օրերս հայտարարել էր տարածաշրջանի սահմանային գետերի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման սխեմայի ստեղծման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների համատեղ աշխատանքի մասին: Նրա խոսքով՝ աշխատանքներին աջակցում է ԱՄՆ-ն։

1/2539
bottom of page