ԱԽ քարտուղարը Լիտվայի նախագահի խորհրդականի հետ քննարկել է Հարավային Կովկասում ընթացող գործընթացները
- Lilit

- Nov 9, 2024
- 1 min read

Վիլնյուս կատարած աշխատանքային այցիս ընթացքում հանդիպել եմ Լիտվայի նախագահի Ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Զրուցակցիս հետ հանգամանալից քննարկում ենք ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ: Անդրադարձ ենք կատարել Հարավային Կովկասում ընթացող գործընթացներին:
Մտքեր ենք փոխանակել Հայաստան-Լիտվա երկկողմ անվտանգային օրակարգի զարգացման հարցերի շուրջ, անդրադարձել ենք նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա փոխգործակցության խորացման հեռանկարներին»:




















