Բաքուն մերժել է Եվրախորհրդարանի զեկույցը, որն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ է նախատեսում
Feb 29, 2024
1 min read

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ փաստաթուղթը զրպարտչական է և մակերեսային։
Հիշեցնենք, որ բանաձեւը նախատեսում է պատժամիջոցներ՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում։




















