Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով. մանրամասներ
Oct 7, 2024
1 min read

Վերին Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»
Վրաց-ռուսական սահմանին մի քանի ժամ առաջ վնասվել է ինտերնետ մալուխը, ինչի պատճառով անհնար է դարձել մաքսային ընթացակարգերի իրականացումը։ Վերանորոգման խումբն արդեն մեկնել է Թբիլիսիից։




















