top of page

Մեր խնդիրն է շարժվել ռեալ-պոլիտիկով. Պապոյանը՝ Արցախը ՀՀ-ին վերադարձնելու ցանկությունների մասին

Արցախը հանձնվել է Արցախի նախկին նախագահի ստորագրությամբ, և պետական բոլոր մարմինները լուծարվել են ԼՂ նախկին նախագահի ստորագարությամբ. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պնդելով, որ Արցախը ՀՀ իշխանությունները չեն հանձնել։  

Ի պատասխան հարցին՝ ո՞վ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ Պապոյանը շարունակեց, որ Արցախում պալատական հեղաշրջում եղավ և 10-15 օր հետո Արցախը հայաթափվեց։

Հարցին, թե կոնկրետ Պապոյանը կցանկանա՞ր, որ Արցախը վերադարձվեր ՀՀ-ին՝ պաշտոնյան պատասխանեց, որ ինքը շատ բան կուզեր. «Մենք իրավունք չունենք մեր ցանկությունները դարձնել քաղաքականության առաջնահերթություն, մեր խնդիրն է, որ շարժվենք ռեալ-պոլիտիկով»։

«Շատ հեշտ է ժողովրդի բարեկեցության հարցերը թողնել մի կողմ և տարբեր տեսակի «վայ-ուռա» հայրենասիրական տեքստային փաթեթավորումով հասնել առաջ»,-ասաց նա։



bottom of page