Արմեն Գեւորգյանը մեկնում է Վիլնյուս՝ միջազգային խորհրդաժողովի մասնակցելու. Գործուղման ծախսերը կկատարի հրավիրող կողմը
Sep 17, 2024
1 min read

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը գործուղվում է Վիլնյուս:
Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.
Ժողովրդավարության ամրապնդմանը եւ կառավարման բոլոր մակարդակներում տոկունության ձեւավորմանը միտված միջազգային խորհրդաժողովին մասնակցելու համար 2024 թվականի սեպտեմբերի 24-26-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գեւորգյանին:
Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:




















