Ռումինիայում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է մի քանի երկրներում
- Lilit

- Sep 16, 2024
- 1 min read

Ռումինիայում գրանցվել է այս տարվա ընթացքում երկրում ամենաուժեղ երկրաշարժը:
Այս մասին հայտնել է Ռումինիայի Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտը։
Տեղեկատվության համաձայն՝ 5,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է 140 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Բուխարեստում, ինչպես նաև Բուլղարիայում, Մոլդովայում և Ուկրաինայում։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։




















