Բայդենը՝ Թրամփի դեմ նոր մահափորձի մասին
Sep 16, 2024
1 min read

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի գործով կասկածյալը կալանքի տակ է, կիրակի հայտարարել է գործող նախագահ Ջո Բայդենը։Երկրի ղեկավարի խոսքով՝ երկրում «քաղաքական կամ ցանկացած այլ բռնության համար տեղ չկա»։ Միևնույն ժամանակ Բայդենը հավելել է, որ հանձնարարել է ամերիկյան կառավարությանը օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Թրամփի անվտանգությունն ամենաբարձր մակարդակով ապահովելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Ֆլորիդայի գոլֆի ակումբի մոտակայքից Դոնալդ Թրամփի ուղղությամբ կրակելու մեջ կասկածվող մեկ անձ։




















