top of page

Նուռնուս գյուղում այրվել է 7 հա բուսածածկույթ, 3,000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է մոտ 30 ծառ

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 12, 2024
  • 1 min read

Սեպտեմբերի 12-ին, ժամը 15։16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի 6-րդ փողոցի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28-ին, մարվել՝ 17:10-ին։ Այրվել են 7 հա բուսածածկույթ, 3000 քմ խոտածածկույթ և ջերմահարվել է մոտ 30 ծառ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Նուռնուս գյուղի 10 բնակիչ:

1/3130
bottom of page