top of page

Հայաստանում զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. Փաշինյանն ասաց՝ 44-օրյա պատերազմից հետո կա անհետացած զենքի մեծ քանակ

Sep 12, 2024
1 min read

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում հանցավորության աճի նվազում է արձանագրվել, կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«Առաջին կիսամյակի ընթացքում ունենք 18 հազար 818 դեպք, մինչդեռ, 2023 թվականի նույն ժամանակահատվածում եղել է 19 հազար  891 դեպք։ 2023-ին բացարձակ մեծամասնությունը ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործություններն էին, պատկերը չի փոխվել նաև այս կիսամյակի ընթացքում»,- ասաց նա։

2023-ի առաջին կիսամյակի հետ համեմատած՝ ծանր հանցագործությունները ևս նվազել են։

«Բայց, դրան հակառակ, ունենք մեզ անհանգստացնող վիճակագրություն՝ աճել  են առանձնապես ծանր հանցագործությունները,  ինչն է մեզ համար մտահոգիչ ու վերլուծության ինքնուրույն առարկա կդառնա՝ զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճն է»,- մանրամասնեց Վարդապետյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո կա անհետացած զենքի մեծ քանակ։

«Անվտանգության խորհրդում քննարկել ենք այս հարցը, ՆԳ նախարարին հանձնարարական եմ տվել, որ ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունները պետք է վերանայել»,- ասաց Փաշինյանը։

1/3638
bottom of page