ՌԴ ՊՆ գլխավոր սպայի գործը կարող է համալրվել գործարար Գրիգորյանից կաշառք ստանալու ևս մի դրվագով

ՊՆ Կադրերի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովի քրեական գործը կարող է համալրվել «ՏԿ-Պրոգրես» ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Գրիգորյանից կաշառք ստանալու ևս մեկ դրվագով, ով կալանավորվել է 2018թ.-ին ՊՆ-ից դրամական միջոցներ հափշտակելու կասկածանքով։ Այս մասին ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Բոլոր հիմքերը կան կասկածելու, որ Գրիգորյանը ներգրավված է Կուզնեցովին կաշառք տալու մեջ՝ Կրասնոդարի բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների հանրակացարանի վերակառուցման պայմանագիր ստանալու համար, որի իրականացման ընթացքում գումարներ են հափշտակվել։ Այս պահին հետաքննություն է ընթանում, ինչի արդյունքում Կուզնեցովի նկատմամբ կարող է կաշառք վերցնելու, իսկ Գրիգորյանի դեմ՝ կաշառք տալու գործ հարուցվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։Գրիգորյանն առայժմ մեղադրյալ է առանձնապես խոշոր չափերով խարդախության գործով։ Նա կասկածվում է Կրասնոդարի բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտների հանրակացարանի վերակառուցման համար պաշտպանության նախարարությունից հատկացված ավելի քան 7,2 մլն ռուբլի գողանալու մեջ։Կուզնեցովի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը մայիսի կեսերին ձերբակալվել է ռազմական դատարանի կողմից): Գեներալը մեղադրվում է այս գործի շրջանակներում կալանավորված կրասնոդարցի գործարար Լևա Մարտիրոսյանից հողամասի և տան տեսքով կաշառք ստանալու մեջ։




















