top of page

Բաքուն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը, թե «Անկարան կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես դա արել է նախկինում Լիբիայում և Ղարաբաղում»

Jul 29, 2024
1 min read

Բաքուն արձագանքել է Էրդողանի վերջին հայտարարությանը, թե «Անկարան պաղեստինցիներին օգնելու համար կարող է մտնել Իսրայել այնպես, ինչպես դա արել է նախկինում Լիբիայում և Ղարաբաղում»:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերականգնման հետ կապված ռազմական գործողություններին որևէ երկրի զինծառայողների մասնակցության մասին հայտարարությունները որևէ հիմք չունեն», - հայտարարել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից:

Թուրքիայի ռազմական օգնությունը, բազմաթիվ թուրք խորհրդականների ներկայությունն ու զենքի առատ մատակարարումները Բաքվում անվանել են միայն քաղաքական աջակցություն:

1/3638
bottom of page