top of page

Քաղաքը բոլոր հին ավտոմեքենաների կմախքներից պետք է մաքրենք. Տիգրան Ավինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 29, 2024
  • 1 min read

Երեւանի տարածքում Երեւանի ավագանու որոշմամբ հաստատված հավելվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով համապատասխան գրություններ են ուղարկվել վարչական շրջանների ղեկավարներին, վերջիններս իրենց հերթին համապատասխան ծանուցագրեր են ոուղարկել անշարժ գույքի սեփականատերերին կամ այն օգտագործող անձանց՝ իրենց հարակից տարածքում պարտադիր բարեկարգման, այդ թվում ոչ պիտանի տրանսպորտային միջոցների, հենակմախքների եւ այլ իրերի  տեղափոխման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուզադյանը:

«Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպվել եւ այլ տարածքն է տեղափոխվել թվով 31 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքներ եւ թվով 83 այլ իրեր»,- հավելեց նա:

Քաղաքապոետ Տիգրան Ավինյանն էլ արձագանքեց. «Այս աշխատանքը տեսանելի է որոշ տեղերում, բայց պետք է այն շարունակական լինի: Քաղաքը բոլոր հին ավտոմեքենաների կմախքներից պետք է մաքրենք և ազատենք»:

1/3132
bottom of page