Ադրբեջանն ու ՀԱՊԿ անդամ Ղազախստանը ծրագրում են փոխանակվել ռազմակшն հետախուզական տեղեկատվությամբ
- Lilit

- Jul 24, 2024
- 1 min read

Ադրբեջանն ու Ղազախստանը, որը ՀԱՊԿ անդամ է, ծրագրում են փոխադարձաբար փոխանակվել ռազմական հետախուզական տեղեկատվությամբ, որը կվերաբերի ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմաքաղաքական իրադարձություններին, գրում է tengrinews.kz կայքը:Բացի այդ, այն դա ենթադրում է մասնակից պետությունների տարածքներում համատեղ մարտական պատրաստության միջոցառումների անցկացում:Ղազախական Открытые НПА պորտալում քննարկման է դրվել ռազմական հետախուզության ոլորտում Ղազախստանի և Ադրբեջանի միջև համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը։
«Գաղտնի տեղեկատվության փոխանակումը, օգտագործումը և պաշտպանությունն իրականացվում է գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին առանձին միջազգային պայմանագրի հիման վրա: Կողմերը չեն օգտագործում սույն պայմանագրով համագործակցության ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը` ի վնաս այդ տեղեկատվությունը տրամադրած կողմի»,- ասվում է փաստաթղթում։Նշվում է նաև, որ տեղեկատվությունը, որը երկրները կփոխանակեն ստորագրված համաձայնագրի շրջանակում, չի կարող բացահայտվել, տրամադրվել կամ փոխանցվել երրորդ կողմին՝ առանց համապատասխան տեղեկատվություն տրամադրող կողմի գրավոր համաձայնության։«Կողմերը ռազմական հետախուզական գործողություններ չեն իրականացնում՝ ուղղված մյուս կողմի դեմ», - ընդգծվում է փաստաթղթում։Համաձայնագիրը կարող է կասեցվել կողմերից մեկի «անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, հասարակական կարգի կամ ազգային անվտանգության սպառնալիքի» դեպքում։ Եթե դա տեղի ունենա, ապա մյուս կողմը պետք է գրավոր տեղեկացվի դիվանագիտական ուղիներով:
Ռազմական հետախուզության պայմանագիրը կնքվում է 5 տարի ժամկետով, և եթե կողմերից մեկը որոշի խզել այն, ապա պարտավոր է այդ մասին տեղեկացնել առնվազն 6 ամիս առաջ։




















