top of page

Մահացել է ՌԴ գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւը

Feb 24, 2024
1 min read

81 տարեկանում վախճանվել է Ռուսաստանի գերագույն դատարանի նախագահ Վյաչեսլավ Լեբեդեւը, տեղեկացրել է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով գերագույն դատարանում ունեցած աղբյուրին։

Վյաչեսլավ Լեբեդեւը նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1991թ. դեկտեմբերի 26-ից, մինչ այդ՝ 1989-ից, եղել է ՌԽՖՍՀ գերագույն դատարանի նախագահը։

Տեղեկացվել է, որ մահվան պատճառը երկարատեւ հիվանդությունն էր։ Ինչպես նշել է պարբերականը, խոսքն օնկոլոգիայի մասին է։

Գերագույն դատարանի մամուլի ծառայության ղեկավար Պավել Օդինցովը հաստատել է «Կոմերսանտի» տեղեկությունը Վյաչեսլավ Լեբեդեւի մահվան մասին։ Գերագույն դատարանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես դրվել են առաջին տեղակալ Պյոտր Սերկովի վրա։ Շուտով որակավորման կոլեգիան մրցույթ կհայտարարի թափուր մնացած տեղի համար։ 2001-ից ՌԴ գերագույն դատարանի նախագահն ընտրվում է մրցութային հիմքով։

1/3638
bottom of page