top of page

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել. ՊՆ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 15, 2024
  • 1 min read

Սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում Տավուշում զինվորական բեռնատարի և ուղևորատար միկրոավտոբուսի վթարի ու վիրավորների վերաբերյալ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով որևէ զինծառայող չի հոսպիտալացվել:

Մի շարք ԶԼՄ-ներ տվյալ տեղեկությունը շրջանառում են զինվորական վթարված մեքենաների լուսանկարներով և 6 վիրավորների մասին հայտնող վերնագրերով՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե զինծառայողներ են վիրավորում ստացել: ՃՏՊ վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ստույգ տեղեկություններ ստանալ ՆԳՆ-ից: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Ավելի վաղ  լրագրող Ոսկան Սարգսյանը գրել էր, որ Տավուշում զինվորական բեռնատար է վթարվել, որի հետևանքով 6 մարդ վիրավորվել է:

1/3132
bottom of page