top of page

Պարսից ծոցում իրանական ժամանակակից կործանիչի վրա արտակարգ դեպք է տեղի ունեցել. կան վիրավորներ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 7, 2024
  • 1 min read
ree

Վթար է տեղի ունեցել Իրանի հարավում գտնվող Բանդար Աբաս նավահանգստում «Սահանդ» ֆրեգատում։ Հաղորդում է ISNA գործակալությունը:


Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում: Սոցցանցերում հայտնված կադրերում երևում է, որ ֆրեգատը շրջվել է, և դրա զգալի մասը հայտնվել է ջրի տակ։


Տուժածների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի ստացվել, սակայն Mehr News պարբերականը գրում է, որ մի քանի մարդ տուժել է: ԶԼՄ-ների տվյալներով ՝ Mouj դասի ֆրեգատը գտնվել է ափին մոտ` վերանորոգման համալիրում։ Արտակարգ պատահարի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը և ջրի լցվելը։


Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Սահանդը» ամբողջությամբ նախագծվել և կառուցվել է իրանցի մասնագետների կողմից և Ռազմածովային նավատորմ է ընդունվել 2018–ին։


Նշենք նաև, որ սոցցանցերում ուշադրություն են դարձրել, որ նմանատիպ դեպք Բանդար Աբասում տեղի է ունեցել նաև 2021 թվականին։

1/3050
bottom of page