top of page

Պատրաստ ենք Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու. Փաշինյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 hours ago
  • 1 min read

Հայաստանը վերահաստատում է իր քաղաքական կամքը՝ համաձայնեցված շրջանակում ապահովելու Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցությունը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ուզում եմ ընդգծել և վերահաստատել մեր քաղաքական կամքը․ համաձայնեցված շրջանակում մենք պատրաստ ենք, տրամադրված ենք և միանշանակ գնալու ենք այդ ուղղությամբ՝ այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցությունն ապահովելու հարցում այն սկզբունքներով, որոնց մասին բազմիցս խոսել ենք։



Մեր տրամադրությունն այն է, որ այստեղ ևս պետք է դուրս գանք հակամարտության տրամաբանությունից և անցնենք նորմալ, խաղաղությանը հարիր մթնոլորտի և մտածողության»,-ասել է Փաշինյանը։

1/3109
bottom of page