2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ. Սինանյան
- Lilit

- 6 hours ago
- 1 min read

2 հայ է զոհվել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի և անկարգությունների հետևանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Մեկ զոհ կար հաստատված, երկրորդ զոհն էլ կարծես հաստատվել է։ Խոսվում է ավելի մեծ թվերի մասին, բայց հստակ որևէ տեղեկություն չունենք»,-ասել է նա:
Նա նշել է նաև, որ Իրանում ՀՀ դեսպանատան հետ կապն ընդհատված է, տեղեկություններ են ստանում միայն Իրանից թռիչքներով ժամանող անձանց միջոցով։




















