top of page

Պատվաստում ունենք, որը իրականացնում ենք 13-16 տարեկան դեռահասներին, որը կանխարգելում է քաղցկեղը. Անահիտ Ավանեսյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 7 hours ago
  • 1 min read

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման առումով պատվաստումների վերաբերյալ տեղեկատվական աշխատանքը իր պտուղները տալիս է, և մենք 2025 թվականին զրոյից մեկ տարեկան երեխաների պատվաստումների ցուցանիշում գրանցել ենք 95.1 տոկոս, ինսը 2011-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախրար Անահիտ Ավանեսյանը։


«Այստեղ նաև որոշակի առումով աշխատանքի ձևաչափի փոփոխություն է իր պտուղները տալիս։ Մենք հասկանալով տեղեկատվական նաև ապակողմնորոշման հանգամանքը շատ մեծ ուշադրություն ենք դարձնում ծնողների հետ աշխատանքին։ Մենք հասկանում ենք, որ տեղեկատվական դիմակայունությունը բարձրացնելու առումով սա շատ կարևոր է։



Ջրծաղիկի պատվաստումների առումով մեր նպատակն է որ մեր երեխաները արդեն կայուն իմունիտետով նաև զորակոչվելուց այս հիվանդացություն առաջացնող և աշխատանքներին շատ մեծ խոչընդոտ հանդիսացող ջրծաղիկ հիվանդությունը մենք այլևս Հայաստանում չունենանք ոչ բռնկումներ և ոչ էլ դեպքեր։



Մենք նաև Հայաստանում ապահովում ենք այլ երկրներ մեր քաղաքացիների ճամփորդության համար անհրաժեշտ պատվաստանյութերի պաշարները, դրանք հասանելի են և տրամադրում ենք նաև միջազգային ձևաչափի սերտիֆիկատներ»,- հայտարարեց նախարարը։

1/3109
bottom of page