top of page

Միշուստինն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 13, 2024
  • 1 min read

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Բաքվում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները: 



Ուշադրություն է դարձվելու նաև էներգետիկայի, արդյունաբերության, ներառյալ նավաշինության և տրանսպորտային մեքենաշինության, գյուղատնտեսության և դեղագործության ոլորտներում գործնական համագործակցության զարգացմանը: 



Միշուստինը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ: Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի ելույթը COP 29-ում։ 

bottom of page