top of page

ԱԳՆ-ն՝ Գորիս-Կապան մայրուղու վրա վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրման մասին

Aug 14, 2024
1 min read

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։


ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է նման փաստաթղթի առկայությունը։


«Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև», - ասացին գերատեսչությունից։

1/3638
bottom of page