top of page

Թուրքիայում ԴԱԻՇ-ի հետ կապ ունեցող 45 կասկածյալ է ձերբակալվել

Jul 5, 2024
1 min read

Թուրքիայի անվտանգության ծառայություններն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու կասկածանքով 45 մարդու են ձերբակալել։ Այս մասին հայտարարել է հանրապետության ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիկայան։



«Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ 16 նահանգներում իրականացված գործողությունների շրջանակում ձերբակալվել է 45 մարդ»,- գրել է նախարարն X-ում։ Ձերբակալություններն իրականացվել են այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում և Անթալիայում։



Թուրքիայի հետախուզական ծառայությունները պարբերաբար գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ։ Վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ ՆԳՆ տվյալների, Թուրքիայում «Իսլամական պետության» հետ կապերի կասկածանքով ավելի քան 3 հազար մարդ է ձերբակալվել։

1/3638
bottom of page