top of page

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. TV5

8 hours ago
1 min read

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: 


«Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է:


ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ մասին, բայց հստակ տեղեկություն չունի, ասաց՝ «Մեր շրջանի անտառներով է եկել»:


ԱԱԾ-ից ևս մեզ ասացին, որ այս պահին նման տեղեկություն չունեն, կճշտեն, կասեն, սակայն որոշ ժամանակ անց հորդորեցին գրավոր հարցում ուղարկել, որը ուղարկել ենք, և պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:


Մենք մեկ այլ համայնքապետի հետ էլ զրուցեցինք, որը ասաց, որ Այգեձորի հատվածով է անցել ու այժմ ռազմական ոստիկանությունում է: Համայնքապետն ասաց, որ թեև եղանակը մառախլապատ ու անձրևային է եղել, սակայն կա վարկած, որ կամավոր է անցել սահմանը և քաղաքական ապաստարան խնդրել»,- գրել է կայքը։

1/3693
bottom of page